Ուկրաինական ТСН հեռուստաալիքն առցանց հանրաքվե է գործարկել երկրի ապագայի մասին: Հեռուստադիտողներին առաջարկվում է պատասխանել հետևյալ հարցերին՝ պե՞տք է արդյոք Ուկրաինան միանա ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին, և պե՞տք է ռուսերենը երկրում համարվի պաշտոնական:
Առցանց հանրաքվեն անցկացվում է referendum.tsn.ua հասցեով: Համացանցային հարցմանը մասնակցել կարող են միայն Ուկրաինայում գտնվող մարդիկ: Յուրաքանչյուրը միայն մեկ անգամ քվեարկելու իրավունք ունի:
Հանրաքվեն կշարունակվի մինչ մարտի 9-ը՝ կիրակի: Արդյունքները կհրապարակվեն նույն օրը՝ « ТСН -Տիժդեն» հաղորդման եթերում:







































