ԱՄՆ բանակի բրիգադային գեներալ Ջեֆրի Սինքլերը, որի գործը քննում է ռազմական տրիբունալը, խոստովանել է իր մեղքը սեքսուալ բնույթի մի շարք հանցագործությունների մեջ՝ հաղորդում է ABCհեռուստաալիքը:
51-ամյա գեներալի նկատմամբ դատաքննությունը սկսվել է 2012-ի սեպտեմբերին: Սինքլերի ենթականերից մեկը՝ կապիտանի կոչումով կին սպան, նրան մեղադրել է հարկադրաբար սեռական կապի և իր ընտանիքը սպանելու սպառնալիքների մեջ: Միայն հինգշաբթի օրն է գեներալը խոստովանել, որ հայցորդի հետ սիրավեպ է ունեցել, ինչն արգելված է ամերիկյան բանակի կանոնադրությամբ: Նա նաև խոստովանել է իրեն ենթակա այլ կանանց հետ ևս սեռական կապեր ունենալու մեջ, ինչպես նաև կանոնադրությամբ արգելված պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր պահելու մեջ:
Գեներալի խոստովանած ամենաչնչին մեղքերում նույնիսկ մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում: Իսկ եթե Սինքլերին մեղավոր ճանաչեն ավելի լուրջ հանցանքներում, նա կարող է ցմահ ազատազրկվել:








































