Հինգշաբթի Կարակասում բողոքի ակցիայի ժամանակ, որն ուղղված է երկրի իշխանությունների դեմ, սպանվել է ևս երկու մարդ: Զոհվածներն են ազգային գվարդիայի աշխատակիցը և մոտոտաքսիի վարորդը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով լատինաամերիկյան ԶԼՄ-ներին:
Ինչպես հաղորդում է գլխավոր դատախազ Օրտեգա Դիասը, նրանց մահվան պատճառը հրազենային վնասվածքն էր:
Որոշ տվյալներով՝ մի խումբ մոտոցիկլավարներ փորձել են քանդել պատնեշը, որը փողոցներից մեկում կառուցել էին ցուցարարները, երբ նրանց վրա կրակ է բացվել: Վենեսուելայի խորհրդարանի ղեկավար Դիոսդադո Կաբելոն արդեն հայտարարել է, որ կրակել են դիպուկահարները:
Այսպիսով՝ Վենեսուելայում զանգվածային ցույցերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի:









































