«Հրապարակ»-ը գրում է. ««Մինչ վերջերս Ռուսաստանում ավտոմեքենաները գազով չէին շահագործվում։
Մոտ երկու ամիս առաջ ռուսական իշխանությունները թույլ են տվել կիրառել նման պրակտիկա, որը Հայաստանում «հին ավադույթներ» ունի։
Մեր տեղեկություններով, ամենայուղոտ պատառը հասել է հենց հայերին՝ մոսկվաբնակ գործարար, ֆորբսյան միլիարդատեր Կալուգայի Սամոյին՝ Սամվել Կարապետյանին, որը Մոսկվայում, Սարատովում, Սանկտ Պետերբուրգում «կալոնկաներ» կառուցելու թույլտվություն է ստացել։
Որոշ տեղեկություններով. Հովիկ Աբրահամյանը և Կարեն Կարապետյանը ևս մասնակից են այդ բիզնեսում: Աբրահամյանի գործերը Ռուսաստանում կառավարում է ասպիրանտ, առաջիկայում դիսերտացիա պաշտպանող որդին` Արգամը:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։







































