ԱՄՆ-ն դադարեցնում է այն ռուսաստանցիներից և ուկրաինացիներից վիզայի դիմումներ ընդունելը, ովքեր սպառնում են Ուկրաինայի ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, փոխանցում է Assօciated Press-ը:
Սպիտակ տունը տեղեկացնում է, որ պատժամիջոցները կվերաբերեն «այն պաշտոնական և ֆիզիկական անձանց, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի ամբողջականության քայքայման համար»:
Իր հերթին Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդել է, որ սովորական ռեժիմով է աշխատում:
«Ներկա պահին Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատունը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով: Դիմողները կարող են հարցազրույցի համար դեսպանատուն գալ նախօրոք նշանակված օրերին և ժամերին»,- հաղորդել են gazeta.ru-ին դեսպանատանը:








































