Շվեդիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իմբրահիմովիչը կատակել է ՊՍԺ-ում իր թիմակից Բլեզ Մատյուիդի հետ, ով երեկ կայացած Ֆրանսիա-Հոլանդիա ընկերական հանդիպման ժամանակ դարձել էր բավականին գեղեցիկ գոլի հեղինակ:
«Ողջույն Բլեզ Մատյուիդի: Տեսել եմ քո գոլը: Հիանալի էր: Պետք է, որ հետևած լինես Զլատանին մարզումների ժամանակ»,- գրել է հարձակվողը Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցենենք, որ Ֆրանսիա-Հոլանդիա ընկերական հանդիպումը տեղի էր ունեցել Սեն-Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում և ավարտվել էր տանտերերի 2-0 հաշվով հաղթանակով:





































