Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հեթ-տրիկ է հեղինակել ՀԱՀ թիմի դեմ ընկերական հանդիպման ժամանակ` ազգային թիմի կազմում իր գոլերի քանակը հասցնելով 30-ի:
Այդ ցուցանիշով 22-ամյա բրազիլացին շրջանցել է «Միլան»-ի կիսապաշտպան Կակային, ով Բրազիլիայի հավաքականում խփել է 29 գոլ:
Բրազիլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում Նեյմարին գերազանցնում են 11 ֆուտբոլիստներ՝ Զիզինյոն` 30 գոլ, Տոստաոն ` 32, Ադեմիրը` 32, Ռոնալդինյոն` 33, Ժաիրզինյոն` 33, Ռիվալդոն`34, Բեբետոն` 39, Զիկոն` 52, Ռոմարիոն` 55, Ռոնալդոն` 62 և Պելեն` 77:








































