ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը մայիսին Իսրայել կայցելի: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը՝փոխացնում է RIA Novosti-ն:
Ռայսը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը նախագահ Բարաք Օբամայի հանձնարարականով:
«Դեսպան Ռայսը սպասում է դեպի Իսրայել իր առաջին այցին որպես նախագահի խորհրդական՝ շարունակելու մեր ռազմավարական խորհրդակցությունները երկկողմ և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի շուրջ»,-հայտարարել է Հեյդենը:







































