Saturday, 25 07 2026
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ

Մենք ատելով ատել ենք ռեժիմին, բայց ոչ մեկի վրա զենք չենք քաշել. Արաբոյի Մանվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երկրապահ կամավորական միության փոխնախագահ Մանվել Եղիազարյանը:

Մայիսի 8-ը համարվում է նաև Երկրապահի օր, այս ամսաթվի ընտրությունը պատահական չէ, այն խորհրդանշում է 1992թ. Շուշիի ազատագրումը: ԵԿՄ-ն ամեն տարի այս օրը շքանշանների պարգևատրման արարողություն էր կազմակերպում, ինչպես նաև Մայր տաճարում և Հայ առաքելական եկեղեցու գրեթե բոլոր թեմերում այդ օրը մատուցվում է պատարագ: Այս տարի, կարծում եմ, նույնպես բացառություն չի եղել, շքանշաններ հանձնվե՞լ են:

– Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել ազատամարտի մասնակիցների տոնը, այդ տոնը միայն ԵԿՄ տոնը չէ. 90-ականներին ժողովուրդը ցրտին, առանց լույսի դիմակայում էր պատերազմին, պայքարում էր և սպասում հաղթանակին, սա բոլորիս տոնն է, միասին ենք այս հաղթանակը տարել… Ինչ վերաբերում է պարգևատրումներին, դուք գիտեք, որ ապրիլի 7-ին է տեղի ունեցել ԵԿՄ վարչության նիստը, նոր վարչություն է ընտրվել, որը 186 հոգուց դարձել է 25, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ զրուցել ենք այդ թեմայի շուրջ, եկել ենք ընդհանուր հայտարարի, որ քանի որ մենք դեռ չենք հստակեցրել իրավիճակը, ապա չենք կարողանա պարգևի ներկայացնել մեր մարտական ընկերներին, բայց մի գեղեցիկ օր դա կլինի: Մենք պետք է երևան հանենք այն անձանց, որոնք ինչ-ինչ պատճառով արհամարհված են եղել, արենայում չկան, նրանց մոռանալու իրավունք չունենք, քանզի նրանցով է նաև կերտվել մեր հայրենիքը:

ԵԿՄ-ն մեծ ներդրում ունի Արցախի ազատագրման և ինքնիշխանության վերականգնման, մեր անկախ պետականության կայացման և անվտանգության ապահովման գործում: Այսօր ի՞նչ գործունեություն է ծավալում միությունը:

– Այսօր ցանկանում ենք համալրել ԵԿՄ-ն, և Աստված մի արասցե, երբ որ վատ վիճակում հայտնվի մեր հայրենիքը, վտանգվի Արցախ աշխարհը, կարողանանք գոնե 5 գունդ տանել մարտադաշտ: Պարտավոր ենք, բացի մասնակիցներից, նաև համակիրներով, երիտասարդ կադրերով համալրել ԵԿՄ-ն: Ապրիլյան պատերազմի ժամանակ 80 հոգի էինք տարել ռազմաճակատ, շատ էլ կարող էինք տանել, բայց ինչ-ինչ պատճառով չտարանք: Եվ այդ 80-ից 40-ը նոր մարդիկ էին՝ 30-40 տարեկան: Մեր պատմությունը թերթեք… միշտ կամավորական ջոկատները ոգևորված կռվել են: Առանց կամավորական ջոկատների պատերազմը դժվար է, մենք պարտավոր ենք ռեզերվում ունենալ մարդիկ…

Կա՞ն անդամագրվելու ցանկություն հայտնած երիտասարդներ:

– Մեր պատանի երկրապահների մասին դրական արձագանքներ կան բանակից: Մենք պետք է ձգող ուժ հանդիսանանք, գիտե՞ք՝ ինչքան պատանիներ կան, որ ուզում են իրենց կյանքը կապել զինվորականության հետ, ինչո՞ւ նրանց չպատրաստենք, որ վաղը բանակը արժանի կադրեր ունենա: Այդ ուղղությամբ գործողություններ ենք ծավալում, տեսնենք՝ ինչով կավարտվի:

Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձություններից ու նրա հեռացումից հետո կրքերը ԵԿՄ-ում չէին հանդարտվում, թերևս նաև Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, ինչպես նաև Մարտի 1-ի դեպքերին ԵԿՄ-ի քաղաքական ներգրավվածությամբ պայմանավորված: Ինչպե՞ս կարելի է ԵԿՄ-ին քաղաքականությունից զերծ պահել:

– Ցանկանում եմ միայն ճշմարտությունն ասել: Մի հարց տամ՝ վերջին 10-15 տարիներին ԵԿՄ-ն, անգամ այդ վիճակում, ի՞նչ խախտումներ է արել, քաղաքական որ կյանքին են խառնվել, եթե 2008թ. խառնվել են, ընդդիմադիր դաշտում են եղել, ազատամարտիկների մեծ մասը պայքարում էր հեղափոխության համար: Կեղծիքներ արել են դպրոցի տնօրենները, ոստիկանությունը, ԿԸՀ-ները:

Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանի մասին է շատ խոսվում, նշվում է, որ ԵԿՄ-ն նրա իշխանության հիմքն է հանդիսացել:

– Գիտեք ինչ, ամեն մի մարմին պետք է իշխանությանը համահունչ քայլի, բայց ոչ թե կեղծիք անի: Օրինակ՝ Քոչարյանի ժամանակ ազատամարտի մասնակիցներն ընդդիմություն էին, չէ՞, 2008-ին ո՞ւմ էին կալանավորում՝ ԵԿՄ անդամներին, մի մասը ԵԿՄ-ից դուրս էր եկել, բայց նրանք ազատամարտի մասնակիցներ էին, չէ՞: ԵԿՄ-ն ի՞նչ արեց, զե՞նք քաշեց ժողովրդի վրա:

ԵԿՄ-ն կեղծիքների հետ կապված անհանգստություն հայտնե՞լ է իշխանություններին:

– ԵՍ ԵԿՄ անդամ չեմ եղել, նոր եմ դարձել, բայց ուզում եմ հոգուս առաջ մեղք չգործել, մենք գիտենք, որ դա այդպես է եղել: Այո՛, եղել են նաև բացթողումներ, եղել են նաև սրիկայություններ, այս վերջին ժամանակները ցույց տվեցին, թե ինչեր են եղել, բայց դա կապված է մի քանի մարդկանց հետ, մնացյալ տղաները, կարելի  է ասել՝ բոլորը եղել են ընդդիմադիր դաշտում, պայքարել են, բանտերով են անցել: Այդքանից հետո 2016թ. զենք են վերցրել և հայտնվել խրամատներում՝ պաշտպանելու իրենց հայրենիքը:

ԵԿՄ-ում կա՞ն արմատական փոփոխություններ անելու ցանկություն և վճռականություն:

– Այո՛, կան այդպիսի ցանկություններ: Ամենակարևորը՝ մենք ուզում ենք ազնիվ լինել մեր վարքագծի մեջ: Ես ժամանակին կարող էի օգտվել, բայց չօգտվեցի, ու ինձ նման շատ տղաներ կան, որ չեն օգտվել, այսինքն՝ մենք ուզում ենք պիտանի լինել: Եթե մենք ցանկանայինք թալանել մեր երկիրը, մեր ժողովրդին, մենք դրա հնարավորությունն ունեինք 20, 15, 10 տարի առաջ, բայց չենք արել: Հիմա այս տարիքում եթե սխալվենք, հետո ժամանակ չենք ունենա մեր սխալներն ուղղելու, մենք փորձում ենք օգտակար լինել: Տղաների մեծամասնությունը, որն իսկապես մեծ բան է արել, ոչ մի բանի տեր չէ, ունի միայն իր անունը: Մենք պետք է այդ անունը, հեղինակությունը վերականգնենք… Չկա ավելի մեծ ուժ, քան կամավորի հոգու տոկունությունը:

Երբ Սասուն Միքայելյանը դարձավ ԵԿՄ նախագահ, շատերը ռիսկեր տեսան, որ ԵԿՄ-ն կներքաշվի քաղաքականության մեջ և կդառնա իշխանության հենարանը: Սա բացառելու համար ի՞նչ է արվում:

– Սասուն Միքայելյանն այնպիսի մարդկանցով է շրջապատված, որ դա թույլ չեն տա, և ինքն էլ 1000 անգամ ասել է, որ ԵԿՄ-ն իշխանության կցորդը չի դառնա: Մենք համագործակցելու ենք բանակի հետ: 2016թ. ապրիլին մենք ո՞ւր գնացինք, պաշտպանության նախարարություն, մենք ոչ թե ընդդիմություն ենք եղել, այլ ատելով ատել ենք ռեժիմը, բայց գնացել ենք զորամաս, զենք ու հագուստ ստացել, համագործակցել ենք, բայց դարձե՞լ ենք կամակատարը. գնացել ենք հայրենիքը պաշտպանելու, նույնն էլ հիմա կարող է լինել: Կարծում եք՝ ԵԿՄ-ին պիտի հանեն ժողովրդի դե՞մ, ինչի՞ համար, այդպիսի բան չի կարող լինել: ԵԿՄ-ն քաղաքական գործընթացների մեջ ներգրավելու կարիք չկա:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում