Ընթացքի մեջ է Ռուսաստան – Հայաստան ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:
Ֆաբիո Կապելոյի սաներն ընդմիջումից առաջ` 42-րդ րոպեին կարողացան կրկնապատկել իրենց առավելությունը: Արտակ Եդիգարյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները մրցակցի ֆուտբոլիստի նկատմամբ: 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Դմիտրի Կոմբարովը:
Թիմերն ընդմիջման գնացին Ռուսաստանի հավաքականի առավելությամբ` 2:0 հաշվով:









































