ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց մի խումբ երիտասարդների կազմակերպած ակցիան ավարտվեց 4 ակտիվիստների ձերբակալությամբ: «Խաղաղություն ժողովուրդներին, պատերազմ իշխանություններին» կարգախոսով ակցիայի հենց սկզբում ոստիկանները հորդորեցին ակտիվիստներին անցնել դիմացի մայթ՝ չբացատրելով՝ ինչու: Ակտիվիստները չկատարեցին ոստիկանների պահանջը, ինչի արդյունքում դեսպանատան դիմաց լարված վիճակ սկսվեց: Ոստիկանները շղթա կազմեցին և սկսեցին ակտիվիստներին հրել դեսպանատան տարածքից հեռու:
Ակցիայի մասնակիցների կարծիքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր քաղաքականությամբ փորձում է ընդլայնել իր իշխանության տիրույթները, սակայն գիտակից մարդիկ դա պիտի հասկանան և պայքարեն դրա դեմ. «Յուրաքանչյուր քաղաքացի պիտի համարի իր պարտքը գալ և պահանջել իր խաղաղությունը հենց այն պետության դեսպանատնից, որը հրահրում է այսօր պատերազմ: Ռուսաստանը ռազմավարական դաշնակից չէ Ռուսաստանը, եթե պաշտպանության համար փողոցում բարիկադներ շարեմ, չի նշանակի, որ փողոցն իմ ռազմավարական դաշնակիցն է»,-նշեց մասնակիցներից մեկը:
Ակցիային մասնակցում են «Նախախորհրդարանից» Կարո Եղնուկյանը, «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը, Դավիթ Սանասարյանը:
Մանրամասները դիտեք տեսանյութում:





































