Չորեքշաբթի Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել շրջանին, որը գտնվում է Լիբանանի սահմանակից Էրսալ քաղաքի մոտ: Ինչպես հաղորդում է Al-Watan գործակալությունը, ինքնաթիռները երեք հարձակում են իրականացրել:
MTV հեռուստաընկերությունը հաղորդել է, որ հարձակումներից մեկի ժամանակ հրթիռները պայթել են Աքբա Ալ-Մաբիդա գյուղում տեղակայված լիբանանյան բանակի անցակետի մոտ:
Հաղորդվում է, որ Սիրիայի զորքերն այս օրերին հակաահաբեկչական գործողություն են անցկացնում Քալամուն լեռնային տեղանքում: Նրանք շրջափակել են Յարբուդ քաղաքը, որը գտնվում է իսլամիստների խոշոր հենակետի մոտ:








































