Կարակասում Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի մահվան տարելիցի նախաշեմին ընդդիմությունը բազմահազարանոց ցույց է անցկացրել՝ բողոքելով նրա իրավահաջորդ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Ընդդիմադիրների ձեռքերին եղել են 18 ցուցարարների դիմանկարները, ովքեր զոհվել են հակակառավարական ելույթների սկզբից, որոնք շարունակվում են արդեն մեկ ամիս:
Ցուցարարները բողոք են արտահայտել աճող տնտեսական դժվարությունների առջև իշխանությունների անգործության և հանցավորության բարձր մակարդակի, ինչպես նաև անկախ ԶԼՄ-ների ճնշման դեմ:
Վենեսուելայի իշխանությունները մարտի 5-ին կհարգեն Չավեսի հիշատակը, որն անցած տարի մահացավ քաղցկեղից: Կարակասում տեղի կունենա հանդիսավոր արարողություն՝ մի շարք պետությունների ղեկավարների ու վարչապետերի ներկայությամբ:









































