Thursday, 04 06 2026
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է

Նրանք մրցակցում են Պուտինի առջև, թե ով ավելի լավ կծառայի Ռուսաստանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ազատության հրապարակի բազմամարդ հանրահավաքում  Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես խաղաղ իշխանափոխության ճանապարհ, մատնանշեց ոչ իշխանական ուժերի համախմբվածությունը կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգի շուրջ: Այս ճանապարհը թեև նախընտրելի  է զոհեր չպահանջելու տեսանկյունից, սակայն դեռ հարց է՝ որքանով է  իրատեսական: Առավել ևս, որ ոչ իշխանական այս քառյակի պահանջները շատ տարբեր են, նույնիսկ՝ կառավարության  մասով: Ինչ ուղիներ են մատնանշում ընդդիմադիր, Մաքսային միության ուղին մերժող, բայց ոչ  խորհրդարանական ուժերը: Թեմայի շուրջ զրուցեցինք  վերածնված Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության ղեկավար Արարատ Զուրաբյանի հետ:

Պարոն Զուրաբյան,  խորհրդարանական ոչ իշխանական քառյակը՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»,  կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով կարո՞ղ է  հասնել ամբողջական իշխանափոխության: 

– Դա երևի թե Տեր-Պետրոսյանին է պետք հարցնել, քանի որ ինքն է հայտարարել, որ հնարավոր է: Ինքն ունի իր ստրատեգիան, իր գործողությունների ծրագիրն ու մոտեցումները,  հավանաբար, նրան  ու իր թիմակիցներին է պետք հարցնել՝ ինչպե՞ս է տեսնում այդ ճանապարհը,  ինչ քայլերով ու ինչ հաջորդականությամբ:

Ծառուկյանին Իվանիշվիլու դերակատարումը վերագրելը դրակա՞ն կանդրադառնա այդ գործընթացի վրա, թե՞ հակառակը:

 – Ես ընդհանրապես այդ հանրահավաքից չեմ ուզում խոսել, որովհետև գտնում եմ, որ մարտի 1-ին գալ Ազատության հրապարակ ու օրակարգում ներառել այդ հարցերը, որոնք բարձրացվեցին, ես գտնում եմ, որ անտեղի էր:  Մարտի 1-ին, 6 տարի առաջ արյուն է հեղվել, հայ ժողովուրդը 10 զոհ է ունեցել,  այդ օրը խոսել գազի գնի, Իվանիշվիլու,  Սահակաշվիլու ու այլ տարաբնույթ խնդիրների մասին, դա գոնե մարտի 1-ին պետք չէր անել, փետրվարի 28-ին, այլ մարտի 2-ին, լավագույն դեպքում, կարող էր լինել: Ընդհանրապես ես գտնում եմ, որ այնտեղ մտքեր ու տեսակետներ են հնչել, որոնք կիսելը շատ բարդ է:

Պարոն Զուրաբյան,  Լևոն Տեր-Պետրոսյանի մատնանշած ճանապարհը վերաբերում էր միայն խորհրդարանական ֆրակցիաներին, իսկ ի՞նչ է մտածում ոչ խորհրդարանական ընդդիմությունը, արդյո՞ք այս ուժերի համախմբման ժամանակը չէ:

– Խնդիրն այլ է, բոլոր գործողությունների բոլոր ժամանակներն անցել են մեզ մոտ 15 տարի առաջ: Այն օրը, երբ մեզ մոտ հաստատվեց բռնապետական ռեժիմ, այդ օրվանից արդեն ամեն վայրկյանը,  օրը կորուստ է, խնդիրն այլ է: Խնդիրն այն է, որ ՀՀ-ում ընդդիմադիր ու իշխանական համակարգի գործունեության արդյունքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որտեղ որևէ բան անելը շատ բարդացել է: Մենք նաև իրատես ենք ու գտնում ենք, որ մեր գործողություններն ու անելիքները պետք է պլանավորենք՝ իրատեսական գործընթացներից ելնելով:

Այդ օրը հանրահավաքում վերլուծվեց իրավիճակը, և թվարկվեցին այն բոլոր հիմքերը, որոնք հասունացրել են իշխանափոխության  պահանջը:  Ձեզ համար արդյո՞ք  այդ պահը չի հասունացել,  ո՞ր ուժի հերթն է Ազատության հրապարակը զբաղեցնելու:

– Ազատության հրապարակը զբաղեցնելն ինքնանպատակ չէ, ինքնանպատակն ընդհանրապես իշխանությունը փոխելն է: Այս իշխանությունը փոխելու ճանապարհը չի կարող ընթանալ այն վեկտորով, որը որ մարտի 1-ին Ազատության հրապարակում էր: Նրանք իրենց քաղաքակրթական ընտրությունը կատարել են, նրանք Ռուսաստանի հետ են, նրանք գտնում են, որ պետք է խորացնել իրենց կյանքը կոնկրետ Մաքսային միության շրջանակներում,  մենք այլ մոտեցում ունենք, գտնում ենք, որ Մաքսային միությունն այն ճահիճն է, որը  կործանելու է Հայաստանին, եթե այս ընթացքով գնա երկիրը: Գտնում ենք մի բան, որ մեր քաղաքական հարթությունում գտնվող հարցերում բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական ուժեր նույն իշխանության հետ համակարծիք են, և իրենց մոտեցումները նույնն են: Նրանք  մրցակցում են կոնկրետ Վլադիմիր Պուտինի առջև, թե ով ավելի լավ կծառայի Ռուսաստանին, մենք այդ մոտեցումները չենք կիսում: Այդքան  բան:

ՀԱԿ առաջնորդը հայտարարեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ ինտեգրումը ԵՄ-ին տեսանելի ապագայում՝ անհնարին: Ի՞նչ կասեք այս գնահատականի մասին, արդյո՞ք անշրջելի է:

– Ո՞նց կարող է անշրջելի լինել մի պրոցես, որ ինքն իրեն կարող է փլուզվել: Անշրջելի պրոցեսները որո՞նք  են,  մարդիկ  անգամ Հիրոսիման ու Նագասակին են վերականգնել ատոմային պայթյուններից հետո,  ինչի՞ մասին է խոսքը:  Շատ շրջելի է պրոցեսը, անկախ նրանից՝ դա դուր կգա Քոչարյանին, Սարգսյանին ու Տեր-Պետրոսյանին, որոնց մոտեցումն այդ հարցում նույնն է: Հայաստանն ինչ-որ մի օր դուրս է գալու, կամ  նույն Մաքսային միությունը չի կայանալու որպես այդպիսին: Դրա նախադեպերը ունենք, նույն այդ պետությունները ժամանակին տարբեր կառույցներում են եղել՝ ԱՊՀ և այլն, սա ևս այդպիսի ճակատագրի է արժանանալու…  Հիմա աշխարհը շատ դինամիկ փոփոխությունների է ենթարկվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում