Aravot.am-ի փոխանցմամբ՝ «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» հ/կ նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը վերջերս ԿԳՆ-ի կայքում բացահայտել է, միջնակարգ դպրոցների ուսումնական նոր վտանգավոր ծրագիր:
Ըստ նրա, «Ես եւ շրջակա աշխարհ» առարկայի չափորոշիչ ծրագրի հիմքում գենդերի խորացված ուսումնասիրությունն է:
«2-4-րդ դասարանի աշակերտներին են պատրաստվում սովորեցնել գենդերային գաղափարը: Այսինքն, ծրագրով երեխային բացատրում են, թե ինչ է գենդերը, գենդերային տարբերությունները: Աշակերտներին սովորեցնելու են, որ ամեն ինչ սեռով չէ պայմանավորված, սեռն ընտրովի է: Ծրագրում ներկայացված են գենդերային հակասությունները»,- Aravot.am-ին ասել է պարոն Ստամբոլցյանը:
Մանրամասները՝ aravot.am-ում









































