Աֆղանստանի այն հողատարածքները, որտեղ օփիումի կակաչ է մշակվում, նախորդ տարի ընդլայնվել են 36 տոկոսով և հասել ռեկորդային 209 հազար հեկտարի:
Նման տվյալներ է հաղորդում Թմրանյութերը վերահսկող միջազգային կոմիտեի`2013-ին վերաբերյալ ներկայացրած զեկույցը, գրում է ITAR-TASS-ը:
Փորձագետները մտահոգություն են հայտնել՝ կապված այն բանի հետ, որ Աֆղանստանում օփիումի կակաչի ապօրինի մշակումը շարունակում է ավելանալ երրորդ տարին անընդմեջ:
«Աֆղանստանում ավելի քան 190 հազար տնտեսությունների եկամուտն ապահովում են արգելված թմրանյութ պարունակող մշակաբույսերը, այնպիսիք, ինչպիսին են օփիումի կակաչն ու և կանեփըը, որոնք բավական թանկ արժեն»,- ասվումէ զեկույցում:







































