ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի այն գնահատականին, թե «ինչով է պակաս Գագիկ Ծառուկյանը Իվանիշվիլիից», ասել էր, թե այն մեսիջ էր, որ ԲՀԿ առաջնորդը ինչ-որ տեղ կարող է լինել միասնական ընդդիմության առաջնորդ: Այս առնչությամբ Լյուդմիլա Սարգսյանը 168.am-ին ասել է՝ դա մոտեցման հարց է: «Եթե մենք պետք է համատեղ պայքարենք, կարևոր չէ՝ ով կստանձնի այդ էտապում լիդերի պարտականությունները»,- նշել է նա:
Մեր հարցին՝ հաուն համախմբման համաձայն եք նույնիսկ Ծառուկյանի լիդերության տարբերակի՞ն, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորը պատասխանել է. «Ինձ համար միշտ լիդեր է եղել Լևոն Տեր-Պետրոսյանը, որի հետևից ես միշտ գնացել եմ: Զարգացումները ցույց կտան, թե ինչ հնավորություն կա պահպանելու լիդերությունը կամ ինչ հնարավորություն կա այդ լիդերությունը որոշ էտապում ստանձնի Գագիկ Ծառուկյանը: Ոչ մի բան չեմ բացառում»:
Մանրամասները՝ 168.am-ում









































