Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» 3:1 հաշվով հաղթեց «Վալենսիային»:
Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լակազետը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին: Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:







































