ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հանդես է եկել 2020-ի նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից Ջո Բայդենի քննադատությամբ: Այս անգամ Սպիտակ տան ղեկավարը Boston Herald Radio ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախկին փոխնախագահը այնքան խելացի չէ, որքան մյուս դեմոկրատ թեկնածու Բեռնի Սանդերսը:
«Նա այնքան խելացի չէ, որքան Բեռնին, և ոչ էլ նույնքան արագ»,- ասել է Թրամփը:
Թրամփի հարձակումները Բայդենի նկատմամբ սկսեցին այն բանից հետո, երբ նախկին փոխնախագահը հայտարարեց նախագահի թեկնածու առաջադրվելու մասին:
Բայդենը երկու անգամ զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը, 2009-ից մինչև 2017-ը, Բարաք Օբամայի նախագահության օրոք:










































