Գովազդը, որտեղ կոչ է արվում կանգնեցնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը բանտ է նստեցնում լրագրողներին, հայտնվել է ազդեցիկ «The New York Times»-ի էջերում։
Գովազդը հրապարակվել է մամուլի ազատության օրվա առիթով, «Ստոկհոլմի խաղաղության ինստիտուտի» կողմից, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ «Էրդողանի կառավարությունը բանտ է նստեցնում ավելի շատ լրագրողների, քան աշխարհի մյուս բոլոր կառավարությունները միասին վերցրած»,- ասվում է հրապարակման մեջ։
![]()











































