Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդին ամուսնացել է։ Հարսանիքը տեղի է ունեցել Իտալիայում, Կոմո լճի ափին։
Հյուրերին արգելել են տեսախցիկներ տանել իրենց հետ։

Չեռնոբյո քաղաքում գտնվող Էրբա ամառանոցի վարձակալությունը, որտեղ տեղի է ունեցել հարսանյաց հանդեսը, 7 ժամվա համար շուրջ 12 հազար եվրո է արժեցել։

Ի դեպ, 2004-ին այստեղ նկարահանվել է «Օուշենի 12 ընկերները» ֆիլմը։












































