Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան երկուշաբթի ձևակերպել է փաստաթղթերը՝ պետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար:
77-ամյա նախագահն անձամբ է երկրի սահմանադրական խորհուրդ տարել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են թեկնածության գրանցման համար: Այս մասին փոխանցում է Interfax-ը:
Այսպիսով՝ 1999 թվականից իշխանության ղեկին գտնվող Բուտեֆլիկան փորձում է վերընտրվել 4-րդ ժամկետում:
Ալժիրում նախագահական ընտրությունները նշանակված են 2014-ի ապրիլին:











































