Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Ով է խաբել և մանիպուլացրել վարչապետին, և ինչպես է գոյացել 50 հազար աշխատատեղը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոմղից վերջերս հնչեցրած թիվը՝ կապված աշխատատեղերի հետ, շարունակում է բուռն քննարկվել։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ 50 141-ով ավելի աշխատատեղ է գրանցվել: Նշված ժամանակահատվածում՝ 2019 թվականի հունվարին, 2018 թվականի հունվարի նկատմամբ, աշխատատեղերի աճի ցուցանիշներն են՝ մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլետների նորոգում՝ 16 427 աշխատատեղի աճ, մշակվող արդյունաբերությունում՝ 9551 աշխատեղի աճ, կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 8334 աշխատատեղի աճ, սպասարկման այլ ծառայությունների ոլորտ՝ 2574, տեղեկատվություն և կապ՝ 2260, վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 1834, ֆինանսական և ապահովագրական գործունություն՝ 1348, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 1063, գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 1056, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 1033, կրթություն՝ 892: Այլ ոլորտներում նույնպես որոշակի աճ է գրանցվել։

Այս հայտարարությունից հետո տնտեսագետները, տարբեր փորձագետներ նշեցին, որ դա չի կարող իրականությանը համապատասխանել։ Առավելագույնը՝ այդ թվի մեջ մեծ մասը ստվերից դուրս եկած աշխատատեղերն են։ Այսինքն՝ գործատուները սկսել են գրանցել իրենց աշխատողներին և վճարել նրանց հարկերը։

Վարչապետի այդ հայտարարությունից հետո Էկոնոմիկայի նախարարն ինքը շտապեց ճշտել, որ այդ 50 հազարից 38-40 հազարը ստվերից բացահայտված աշխատատեղերն են։

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նախօրեին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ սխալ է նշված թիվը՝ 50 հազարը, համարել նոր աշխատատեղ, քանի որ եթե դիտարկում ենք, որ մեկ տարվա մեջ 50 հազար աշխատատեղ է բացվել, բայց մյուս կողմից՝ Հայաստանում գործազրկության, զբաղվածության և աղքատության ցուցանիշների ոչ մի փոփոխություն գրեթե չի եղել, ուստի հակասություն է առաջանում։

Երեկ էլ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է անդրադարձել վարչապետի նշած թվերին՝ ցույց տալով, որ դրանք ոչ մի պարագայում չեն կարող իրականությանը համապատասխանել։ «Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2017-2018 թթ. զբաղվածների թվերն են՝ 2017-ի առաջին եռամսյակ՝ 875.9 հազ. մարդ, 2-րդ եռամսյակ՝ 938.8 հազ. մարդ, 3-րդ՝ 903.3 հազ. մարդ, 4-րդ՝ 896.7։ 2018 թ.՝ համապատասխանաբար, 915.7; 936.6; 930.8 և 870.1 հազ. մարդ։ Այսպիսով, 2019-ի հունվարի 1-ի դրությամբ տնտեսության մեջ զբաղվածների թիվը 2018-ի համեմատ պակասել է 26600 մարդով (ընդ որում՝ 2018-ի առաջին եռամսյակում 2017-ի համեմատ ավելացել էր 40 հազ. մարդով)։ Գուցե այդ 50141-ը եղել է 2019-ի հունվարին։ Չէ՞ որ Փաշինյանը չի ասում՝ հունվարի 1-ի՞ն, թե՞ 31-ին։ Ասել կուզի՝ 30 օրում զբաղվածների թիվն ավելացել է 50141 + 26600 = 76741 մարդո՞վ։

Ի՞նչ ասեմ, վարչապետն ավելի լավ կիմանա՝ գուցե 30 օրում Հայաստան 77 հազ. հնդիկ է եկել ու ափալ-թափալ աշխատանքի անցել։ Բայց ԱՎԾ-ն զբաղվածների թվերը հրապարակում է եռամսյակը մեկ։ Ուրեմն… Մի վարիանտ էլ կա. բացվել կամ «հայտնաբերվել» է 50141 աշխատատեղ, բայց փակվել է 76741 աշխատատեղ։ p.s. Կարծում եմ՝ վարչապետի կողմից նման անհիմն թվեր ասելը շփոթմունքի կամ չիմանալու արդյունք է։ Չեմ ուզում հավատալ, որ նա կեղծում է։ Մնացածը թող ինքը քննի, պարզի ու պատժի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր Բագրատյանը։

Իրականում վարչապետին ներկայացված թվերն իրոք մանիպուլյացիայի արդյունք են, որին պատկան մարմինները շատ լավ տիրապետում են։ Նիկոլ Փաշինյանը, ինչպեսև անցած-֊գնացած իշխանությունները, մշտապես ընդունել են և ընդունում են ՊԵԿ սահմանած խաղի կանոնները։ Իսկ ՊԵԿ-ի խաղի կանոները, ըստ մեր զրուցակցի, որի անունը իր ցանկությամբ չենք հրապարակում, հետևյալն են. նախ ղեկավարին ներշնչվում է պատրանք, որ առանց ՊԵԿ գոյության բյուջետային մուտքերը չեն հավաքագրվի, և կվտանգվի թոշակների ու աշխատավարձերի վճարումը։ Առաջին հայացքից սա հասկանալի է, սակայն եթե տվյալ դեպքում վարչապետը ուսումնասիրի մուտքերի կառուցվածքը, ապա կտեսնի, որ այնտեղ պատկառելի ծավալ ունի բյուջետային հիմնարկների կողմից փոխանցված եկամտահարկը, միջազգային կազմակերպությունների կողմից փոխանցված տարատեսակ՝ լումայի ճշտությամբ հաշվարկված հարկերը, հայրենական կապիտալով խոշոր կազմակերպությունները, որոնք անցել են, մասնավորապես, Դավիթ Անանյանի «Փի էյջ փի» աուդիտորական կազմակերպության աուդիտը և նույնպես բարեխիղճ հարկատուներ են հռչակվել։ Մեծ հաշվով, հարկեր այսօր կարող են թաքցնել չարամիտ չվճարողները, իսկ դրանք կկազմեն մուտքերի 5%-ից ոչ ավելի։

Մեր զրուցակիցը, որը քաջատեղյակ է ՊԵԿ համակարգից, ուրվագծեց այն սխեման, թե ինչպես կարող է թղթերով գոյանալ 50 կամ 100 հազար լրացուցիչ աշխատեղ։

Նրա խոսքով՝ օրինակ, «Զիգզագ» կազմակերպությունը, որն ունի 230 վարձու աշխատող, և այդ ընկերության հաշվապահը հերթական հարկային հաշվետվությունը ներկայացնելիս սխալմամբ 230 թվի դիմաց գրում է 1 և փաստացի ստացվում է 1230։ Կամ, ասենք, Թեղուտի նախկին տնօրեն Տիգրան Խաչատրյանի խնդրանքով հաշվապահը 2350 վարձու աշխատողի դիմաց կարող էր գրել 2 թիվը և միանգամից 20 հազար աշխատող թղթերով հայտնվում է իրականության մեջ, և զեկուցվում է վարչապետին։

Այսպես վերջերս սխալվել էր ՊԵԿ օպերատորը։ Զանցեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կատարել էր ստուգում, կազմել էր ստուգման ակտ՝ սխալներով, իսկ Դավիթ Անանյանն այն վավերացրել էր՝ նույնպես սխալմամբ։ Այս սխալները, իհարկե, հաշվապահները ճշտում են` ներկայացնելով ճշտված հաշվետվություններ, որի անսահմանափակ հնարավորություն ունեն, սակայն բաղձալի «աճը» մնում է պատմության մեջ և զեկուցվում վարչապետին։

Ի դեպ, Հրանտ Բագրատյանը այս մասով կարևոր դիտարկում էր արել, որ, նախ, վարչապետը չէր կարող այդ թվերը ստանալու համար ԱՎԾ-ին հանձնարարական տալ, և հետո՝ ԱՎԾ-ն այդ թվերը հրապարակում է եռամսյակը մեկ՝ հիմնվելով հարցումների և հաշվարկների վրա։ Այսինքն՝ չի բացառվում, որ տարեվերջին կամ երրորդ եռամսյակում 50 հազար աշխատատեղերի մեծ մասը «փակված լինի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում