Երկրպագուները սովոր են 43-ամյա Շարլիզ Թերոնի՝ նրբագեղ շիկահերի տեսքին, սակայն վերջերս դերասանուհին դարձավ կրակոտ թխահեր: Բայց դրանով աստղի վերափոխումը չի ավարտվել. նա որոշել է ներկայանալ նոր սանրվածքով։ Ապրիլի 30-ին հոլիվուդյան աստղը Նյու Յորքին ներկայացրեց իր նոր՝ «Long Shot» ֆիլմը, որը պատմում է ԱՄՆ նախագահի պաշտոնի կին-թեկնածու Շառլոտ Ֆոլդի (Շարլիզ Թերոն) և նրա ելույթների հեղինակ Ֆրեդ Ֆլարսկու (Սեթ Ռոգեն) մասին: Հերոսների միջև ծագած ռոմանտիկ հարաբերությունները գլխապտույտ ու ծիծաղելի իրադարձությունների հիմք կդնեն, որը համաշխարհային մասշտաբ ձեռք կբերի ու կվտանգի նաև նախագահի թեկնածուի կարիերան:












































