Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրում Երևանի «Փյունիկը» կարևոր հաղթանակ տարավ հյուրընկալվելիս 4:1 հաշվով ջախջախելով առաջատար «Արարատ-Արմենիային»:
«Փյունիկի» կազմում աչքի ընկան Ուսման Մոհամեդը, Արթուր Միրանյանը, Էրիկ Վարդանյանը և Դենիս Տալալայը:
Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկն» ունեցավ 49 միավոր և հավասարվեց «Արարատ-Արմենիային»: Լրացուցիչ ցուցանիշներով սակայն «Փյունիկն» այս պահին առաջինն է: