Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

ԵԱՏՄ-ում իշխողը էգոիստական մեծապետական մոտեցումներն են

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացնում է ԵԱՏՄ-ի շրջանակում և ՌԴ-ի հետ տնտեսական փոխազդեցության մոդելի ստեղծման գաղափարը, ինչը Հայաստանին հնարավորություն կտա այդ միությունում հանդես գալու հավասարի դիրքերից:

ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի հետ տնտեսական փոխազդեցության մոդել չունի: ԵԱՏՄ շրջանակում հիմնական տնտեսական խնդիրն այն է, որ կառույցի անդամ երկրների միջև իրական տնտեսական փոխհամագործակցություն չկա: Երկրները մյուսների տնտեսությունների վրա ազդեցություն չունեն: ԵԱՏՄ-ն առևտրային ընտանիք է, որտեղ անդամները իրար հետ առևտուր են անում: Իհարկե, դա արվում է որոշակի տեխնիկական կանոնակարգերի, սերտիֆիկացման չափանիշների կիրառման պայմաններում, բայց և մաքսային օրենսգրքի հիման վրա մաքասատուրքերը հանված են, ազատ տեղաշարժի հնարավորություն կա, որը, սակայն, իր մոդելով տնտեսական համագործակցություն չի խթանում՝ մնալով միմիայն առևտրի դաշտում: Ի տարբերություն սրա՝ բազմաթիվ են օրինակները, երբ ԵՄ-ում մի քանի երկիր համատեղ մեծ նախագծեր են իրականացնում, որը, մի պետության ուժերից վեր լինելով, բխում է բոլորի շահերից: Արդյունքում անհրաժեշտ սարքավորումները, տարբեր երկրներում արտադրվելով, վերջնական պրոդուկտը հավաքվում է սրանցից մեկում: Դա երկրների համար առաջացնում է զարգացման ավելի մեծ հնարավորություններ, մեկը մյուսին օգտակար է լինում իր ուժեղ կողմերով: ԵԱՏՄ շրջանակներում էգոիստական տրամադրություններ ու մոտեցումներն են իշխում: Ամեն երկիր փորձում է իր գլխի ճարը տեսնել, վերմակն իր կողմն է ձգում: Հայաստանում բացի ռուսահայ գործարարներից և ռուսական որոշ ընկերություններից՝ այլ ռուսական ներդրումներ չեն կատարվում: Մեզանում ղազախական, բելառուսական, առավել ևս ղրղըզական ընկերություններ չկան: Մինչդեռ հայերը բոլոր նշյալ և այլ երկրներում ներդրումներ կատարել ու կատարում են: Հայերը իրենց ակտիվության շնորհիվ բավարարում են վերոնշյալ «պահանջը», ԵԱՏՄ մյուս երկրները՝ ոչ:

ԵԱՏՄ գործող կանոնները, կարծես թե, պետք է հավասար լինեն բոլոր անդամ երկրների համար, բայց դա էլ չի հարգվում: Այս կառույցում գերիշխող է մեծ պետության գաղափարախոսությունը, երբ այն համարում է, որ ամենաազդեցիկը հենց ինքը պետք է լինի: Ես Մոսկվայում առաջարկել եմ մեծ տնտեսության և ոչ թե մեծ պետության ուժի դիրքերից հանդես գալու գաղափարով առաջնորդվել: Զարգացած աշխարհում հիմա գերիշխողը հենց մեծ տնտեսության գաղափարախոսությունն է: Ահավասիք՝ Շվեյցարիայի, Իսլանդիայի, Դանիայի, Լյուքսեմբուրգի օրինակները: Սրանք փոքր պետություններ են, բայց տնտեսական առումով գերտերություններ են: Շվեյցարիայի ՀՆԱ-ն (680 մլրդ դոլար) ընդամենը երկու անգամ է զիջում ՌԴ-ի ՀՆԱ-ին (1.5 տրիլիոն դոլար), մինչդեռ սրանք անհամեմատելի են բնակչության թվով, տարածքների մեծությամբ, ռեսուրսներով: Սկզբունքորեն նույն պատկերն է Դանիայի ու մյուսների պարագայում: Այդքանով հանդերձ՝ ԵԱՏՄ ակումբում ՌԴ-ն առաջնորդվում է իր մեծության դիրքերից: Ղազախստանը հանդես է գալիս որպես երկրորդ մեծ պետություն, Բելառուսը՝ երրորդ, և այս մտածելակերպով էլ առաջնորդվում են:

Դասակարգման նման մոդելը աննորմալ է, և հենց դրա արդյունքում է, որ տնտեսական փոխազդեցության ծրագրեր չեն իրականացվում: ԵԱՏՄ բանկը չի ցանկանում գլոբալ ծրագիր առաջարկել, որին կմասնակցեն բոլոր պետությունները, և հետաքրքիր տնտեսական արդյունք կստացվի: Վերջին հաշվով, երկրներին կապողը իրենց տնտեսություններն են: Առանց տնտեսությունների փոխկապակցվածության՝ այս միությունը ցանկացած պահի կփլուզվի: Հատկապես որ սրանցից և ոչ մեկը մրցունակ տնտեսություն չունի, իրար են վաճառում միջին ու դրանից ցածր մակարդակի ապրանքներ:

Այդ երկրների բիզնեսի գնողունակությունը բերում է նրան, որ սրանք մրցունակ ապրանք քիչ են կարողանում ձեռք բերել, քանի որ դրա համար ռեսուրսներ ու էկոնոմիկա չունեն: Դրա համար էլ այս երկրներում ինժեներական միտքը ավելի շատ աշխատում է պաշտպանական համակարգի համար, մինչդեռ երկակի նշանակության արտադրությունների վրա ավելի քիչ է աշխատում: Այդքան ռեսուրս չունի: Քանի որ Հայաստանը ինժեներական երկիր է և ունի անալիտիկ աշխատուժ, կարող է հանդես գալ հենց այդ նախաձեռնությամբ: Խոշոր պետության նման նախաձեռնության դրսևորումը կարող է խուսափողական վերաբերմունքի տեղիք տալ: Հայաստանի դեպքում նման վտանգ չկա:

Մյուս կողմից՝ ՌԴ-ն լավ գիտի, թե որ երկրում ինչ ժառանգություն է մնացել նախկին տնտեսությունից, և մտածում է, որ մինչև տվյալ երկրում օգնի ինչ-որ բան ստեղծելու, իր երկրում կանի: Իր երկրում չի հաջողվում: Մինչդեռ մեր առաջարկած տարբերակով կարելի է իրականացնել խոշոր ծրագրեր ավիացիայի, գնացքների արդիականացման, ավտոմոբիլաշինության, ենթակառուցվածքների կառուցման և այլ ոլորտներում: Եթե գործող տրամաբանությունը մնա նույնը, ապա ամբողջ այս կառույցը ձախողվելու է:

Սրանից զատ՝ ԵԱՏՄ-ի ընդլայնման հնարավորություններ են առաջացել. Իրանի ու Չինաստանի մասնակցությամբ տարբեր մոդելների ձևավորումը չի բացառվում: Այդ պարագայում, որպեսզի կառույցի մեծանալը արդարացված լինի, այն պետք է տեխնոլոգիական առումով ազդեցություն ունենա, այլապես կմնա մեծ շուկայի տարածք ու միշտ կլինի խոցելի:

Կարևոր է նաև, որ ԵԱՏՄ պետությունները դիվանագիտական, քաղաքական կանխատեսումներ իրականացնեն աշխարհի զարգացումների վերաբերյալ, որ հասկանան, թե ինչին երբ պետք է դիմակայեն, և այդ դեպքում ինչ է իրենց պետք ստեղծել: Հայաստանի դերը այդ ամենում որոշիչ կարող է լինել այն առումով, որ այն միանգամից հարում է երկու ընտանիքի և կարող է կամրջի դերակատարություն ունենալ՝ դրանով իսկ միաժամանակ լինել տեխնոլոգիաների տրանսվերի կենտրոն:

Մյուս կողմից էլ՝ ԵԱՏՄ ընկերությունները կարող են, գրանցվելով Հայաստանում, արտահանում իրականացնել դեպի Եվրոպա: Մեր պետական այրերը անպայման պետք է այս մոդելները ներկայացնեն ԵԱՏՄ-ին: Ցավոք, այս մեկ տարում էլ այդ ուղղությամբ որևէ փոփոխություն, առաջընթաց չի գրանցվել: Մինչդեռ դա տևական գործընթաց է, որովհետև ռուսական քաղաքական ու տնտեսական էլիտայի մեջ դեռ մեծ է նախկինից մնացած գոռոզամտությունը, մեծ պետությանը բնորոշ մտածելակերպը: Նրանք, ոչ անտեղի, համարում են, որ խնդիրները կարողանում են հաղթահարել, և իսկապես էլ հիմնականում այդպես է: Անգամ պատժամիջոցների պայմաններում Պուտինին հաջողվում է կոնսոլիդացնել ռեսուրսները, որի շնորհիվ կարողացավ ինքնաբավ պետության որոշ ատրիբուտներ ստեղծել: Վերջին տարիներին այս երկրի տնտեսությունը էապես դիվերսիֆիկացվել է: Այդ երկրի արտահանման կեսը վառելիքային ռեսուրսներն են: Հայաստանի արտահանման 45%-ը մետաղներն են: Այդ առումով նման ենք: Բայց մեր դեպքում դիվերսիֆիկացիան կտրուկ է նվազում, 5-6 ապրանքատեսակից հետո արտահանման աննշան թվեր են հայտնվում, մինչդեռ ՌԴ-ի դեպքում այդպես չէ:

Այդուհանդերձ, այս երկիրը աննախանձելի վիճակում է: Շարունակում է մնալ հումք արտահանող պետություն: Նույնը Ղազախստանի պարագայում է: Բելառուսի տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է, բայց սա էլ խիստ կախում ունի ՌԴ-ից, քանի որ արտահանման 60%-ը դեպի ՌԴ է:

Եթե ԵԱՏՄ-ն ընդունի և սկսի վերոնշյալ մոդելները կիրառել, ապա դա ՌԴ-ին էլ հնարավորություն կտա որոշակիորեն խուսանավել պատժամիջոցներից՝ «լուծվելով» ԵԱՏՄ-ի մեջ: Հայաստանն էլ հնարավորություն կունենա օգտագործել իր ինտելեկտուալ պոտենցիալն ու զարգացնել իր տնտեսությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում