Facebook-ը սոցցանցի նոր դիզայն է ներկայացրել։ Այս մասին ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտնել է մշակողների համար համաժողովի ժամանակ, փոխանցում է The New York Times-ը։
«Երեքշաբթի ամենամյա համաժողովի ժամանակ Facebook-ը ներկայացրել է բջջային հավելվածի և կայքի ամբողջական տարբերակի նոր դիզայնը։ Փոփոխությունները նոր գործառույթներ են հավելում խմբակային շփման համար»,-գրում է պարբերականը։
Օգտատերերը կկարողանան առավել դյուրությամբ շփվել, կիսվել նորություններով և այլ կոնտենտով՝ կայքում փակ խմբերի անդամների հետ։
Facebook հավելվածում թարմացումները հասանելի կլինեն առաջիկայում, իսկ կայքի նոր տարբերակը կլինի մինչև այս տարվա վերջ։














































