«Եթե այս նախագիծը ևս մեկ անարդարության պատճառ լիներ, ես այն չէի հեղինակի: Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մենք բոլորս ենք տուժել և չպետք է տուժածներին բաժանենք յուրայինների ու օտարների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ ի պատասխան այն հարցի, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները դժգոհում են, որ նախագծով աջակցություն են ստանալու նաև Մարտի 1-ի դեպքերից տուժած ոստիկանները:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ այս նախագիծն ունի պետական-հասարակական նշանակություն. «Այս նախագծի նպատակն է մի քայլ անել համերաշխության հաստատման, հաշտեցման ուղղությամբ»:
Շարունակելով իր խոսքը՝ Լենա Նազարյանն ընդգծեց. «Ազգային ժողովը նյութականացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներողությունը և վերահաստատեց, որ պետությունը երաշխավորն է քաղաքական ազատությունների և իրավունքների»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































