52 տարեկանում մահացել է ամերիկացի ռեժիսոր Ջոն Սինգլթոնը, հաղորդում է TMZ-ը։
Մի քանի օր առաջ Սինգլթոնը կաթված է տարել, որից հետո Լոս Անջելեսի բժշկական կենտրոններից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում կոմայի մեջ է գտնվել։

Նրա հարազատները հայտնել են, որ ռեժիսորը «խաղաղությամբ է հեռացել և չի տառապել»։
Ջոնի Սինգլթոնի ամենահայտնի աշխատանքներւց են «Կրկնակի ֆորսաժ» ֆիլմը և Մայքլ Ջեքսոնի Remember The Time երգի տեսահոլովակը։









































