Ֆարերյան կղզիներում, որը մտնում է Դանիայի թագավորության մեջ, տեղի է ունենում քարոզարշավ այբուբենի մեջ 5 նոր տառեր ավելացնելու վերաբերյալ ՝ C , Q, W, X և Z, առանց որի բնակիչները դժվարանում են անգլերենից փոխառված բառերի հետ գործ ունենալիս, գրում է ITAR-TASS-ը:
Տվյալ պահին ֆարերյան այբուբենն ունի 29 տառ, սակայն ինչպես պարզվել է, «անգլիական հնչողության» համար, այնուամենայնիվ, դրանք պակաս են:
Նման արշավի հեղինակը Հենրիկ Օլդոմն է՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, որը ենթադրում է, որ նման քայլը թույլ կտա հյուսիսային հեռավոր արշիպելագին «համահունչ քայլել գլոբալացման գործընթացին զուգահեռ»:
Այդուհանդերձ, նրա նախաձեռնությունը ընդդիմության է հանդիպել Հանրապետական կուսակցության կողմից, գրում է The Copenhagen Post-ը:










































