Հայկական արմատներով ֆուտբոլային մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը կշարունակի աշխատել «Մոնպելյե»-ում:
Տեր-Զաքարյանը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2021 թվականը: Վերջինս «Մոնպելյե»-ում է աշխատում 2017 թվականից:
Միշել Տեր-Զաքարյանը 1996/97 թվականներին հանդես է եկել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում որպես պաշտպան: Մարզչական աշխատանքի անցել է 1998 թվականից` այդ ընթացքում աշխատելով մի շարք թիմերում` այդ թվում «Նանտ»-ում, «Ռեյմս» ակումբներում:
Այժմ «Մոնպելյե»-ն Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: