Բեռլինում կկառուցվի Գերմանիայի ամենաբարձր հյուրանոցը: Gateway to Berlin նախագծի շրջանակներում ստեղծվելիք հյուրանոցը կունենա 175 մետր բարձրություն և 46 հարկ՝ գրում է euromag.ru-ն:
Estrel Tower նախագծի վրա աշխատում են ճարտարապետներ Ֆրանկ Բարկովը և Ռեգինե Լայբինգերը: Նրանց հաջողվե;լ է վեց այլ հավակնորդների շարքում հաղթել տենդերը:
Ժամանակակից միտումներով 814 համարից բաղկացած հյուրանոցը կկառուցվի 3.2 հա տարածության վրա: Շինարարական աշխատանքները կավարտվեն 2 տարուց:
Ինչպես ավելի վաղ հայտնել է EUROMAG-ը, Բեռլինում կկառուցվի նաև Գերմանիայի ամենաբարձր բնակելի շենքը:
Ալեքսանդերպլաց հայտնի հրապարակում կառուցվելիք 150 մետր բարձրությամբ շենքը նախագծել է կանադական ծագմամբ ամերիկացի ճարտարապետ Ֆրենկ Հերին:









































