Լաբորատորիայում օրգանների և հյուսվածքների արագ արդյունաբերության տեխնոլոգիան մեծ ժողովրդականություն է վայելում բիոինժեներների մոտ:
Այսպես կոչված՝ բիոտպագրությունը նախատեսում է եռաչափ տպիչների օգնությամբ տարբեր կենդանի հյուսվածքների ստեղծում, որոնք այնուհետև կարող են իմպլանտավորվել հիվանդի մարմնում կամ կիրառվել որպես նմուշ՝ դեղանյութերի փորձարկման համար:
Բիոինժեներ Օբրահիմ Օզբոլատն ու նրա թիմը՝ Այովայի համալսարանից, մշակել են բիոտպագրության նոր համալիր տեխնոլոգիա: Ինչպես վստահեցնում են հետազոտության հեղինակները՝ եռաչափ տպիչի ռոբոտ ձեռքերը շուտով կկարողանան հմտորեն գործել մարդկային երիկամներն այնպես, ինչպես տատիկները գործում են շարֆ:
Ինժեներները ստեղծել են 20 քառակուսի մմ մակերեսով 20 շերտանի կենսաբանական հյուսվածք՝ չկիրառելով ոչ մի հիմնակմախք: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Նրանք մտադիր են տպիչին երրորդ և չորրորդ ձեռք ավելացնել, որոնք կզբաղվեն արյունատար անոթների և յուրաքանչյուր օրգանի համար եզակի հատկանիշների կյանքի կոչմամբ:












































