Ռուս հայտնի գրող Բորիս Ակունինը «պուտինյան ռազմատենչությունը» բլեֆ է համարում, իսկ Ռուսաստանի բանակը՝ անկարող ոչ միայն այլ երկրի տարածքում ռազմական գործողություններ վարելու, այլև սեփական սահմանները պաշտպանելու գործում: Այս մասին նա գրել է իր բլոգում՝ «Կյանքի կանոնները ոստիկանական պետությունում» գրառման մեջ՝ փոխացնում է Newsru.com-ը:
Նա նշել է, որ ներկայիս իրավիճակը համոզում է իրեն, որ Ռուսաստանում տեղի է ունեցել անցում պլուտոկրատական ավտոկրատիայից ոստիկանական պետություն և բռնապետություն: «Կարծում եմ, որ հենց դա է պուտինյան դեմարշի իրական իմաստը»,- վստահ է Ակունինը:
Այդ առնչությամբ նա կոչ է արել ռուսական ընդդիմությանը՝ հրաժարվել բողոքի ակցիաներից այնքան ժամանակ, քանի դեռ պատրաստ չեն լինի փողոց դուրս գալ հարյուր հազարավորները:
Նա նշել է, որ բողոքի փողոցային ակցիաներից ժամանակավորապես հրաժարվելը չի նշանակում կոռումպացված ռեժիմի դեմ պայքարի դադար:





































