Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

«Ֆիզիկները սովետի հետ գնացին, անհետացան». Ինչու է կառավարությունը ԵԿՄ-ի համար տարածք գնել

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը որոշել է գնել Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքից 275.2 քառ. մետրը, դրան համապատասխան հողամասի բաժնային մասով և այն նվիրել ԵԿՄ-ին: Դրա համար կառավարությունը պահուստային ֆոնդից կվճարի 50 մլն դրամ` մոտ 122 հազար ԱՄՆ դոլար:

Ստացվում է` կառավարությունը գումարներ ունի ազատամարտիկների խնդիրներին լուծում տալու համար այն դեպքում, երբ նրանք հրապարակավ սատարում են իշխանությանը: Իշխանություններին չսատարող ազատամարտիկների, նույնիսկ հաշմանդամների համար հավելյալ գումար չկա: Անգամ եթե նրանց ընտանիքները կիսասոված են, ու նրանք ամիսներով նստացույց ու հացադուլ են անում Ազատության հրապարակում:

Առավել ուշագրավ է գործարքի պատմությունը:

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԵԿՄ Աջափնյակի տարածքային կառույցի ղեկավար Ապրես Հովհաննիսյանը, Ֆիզիկայի ինստիտուտի տնօրինության հետ ԵԿՄ տարածքի համար բանակցել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը: Ի դեպ, կառավարության նախագծով, նշված տարածքի շուկայական արժեքը կազմում է 71 մլն դրամ, իսկ գույքի արագ իրացման համար լիկվիդացիոն արժեքը կարող է կազմել 60.5 մլն դրամ: Սակայն ՎՊ փոխնախագահին, փաստորեն, հաջողվել է գինը նվազեցնել 50 մլն-ի:

Բացի դա, պարզվում է` Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ու ԵԿՄ-ի միջև տևական ժամանակ վեճ ու դատական գործընթաց է եղել:

«10 տարուց ավելի ԵԿՄ-ն զբաղեցրել է տարածքը ապօրինի ձևով»,- մեզ հետ զրույցում ասաց Ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն Էդուարդ Մնացականյանը` հավելելով. «Մենք առաջարկել ենք` միանգամից գնեք մեզնից, տվեք իրանց»: Հետաքրքրվեցինք` եթե ԵԿՄ-ն իրոք ապօրինի էր զբաղեցրել տարածքը, միգուցե նրանց դուրս հրավիրեին: «Փորձել ենք, փորձել ենք անել այդ բանը»,- ասաց փոխտնօրենը: Փաստորեն չի ստացվել` նկատեցինք մենք: «Փաստորեն չի ստացվել»,- հաստատեց Մնացականյանը: Նա ասաց, որ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները համաձայն են եղել գործարքին:

Աջափնյակի ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար Ա. Հովհաննիսյանը զարմացավ, երբ ասացինք, որ կառավարությունը 275 քմ տարածքի համար 122 հազար դոլար է վճարել պետբյուջեից: «Չերեզչուր շատ են վճարում դրանց դրա համար: Կիասպադվալային տարածք ա, քանդված վիճակ: Ինչի են էդքան հատկացնում»,- հայտարարեց ԵԿՄ ներկայացուցիչը` հավելելով. «Ես չեմ հասկանում` ինչի են գումար տրամադրում: Ֆիզիկներին ինչի են տալիս էդ գումարը: Դա ինչի համար պիտի տան դրանց: Ի՞նչ են արել էսօր էս պետության, էս ազգի համար: Ոչ մի բան»: Ասել է թե` ֆիզիկոսները ոչինչ չեն արել այս ազգի համար, միայն դուք եք արել` նկատեցինք մենք: «Շատ կներեք: Իրանք անօրինական են սեփականացրել, որ գաք փաստաթղթերը նայեք, կտեսնեք»,-հայտարարեց ԵԿՄ-ականը:

Մեր հարցին, թե ինչ են անելու այդ տարածքում, որ չէր կարող անել Ֆիզիկայի ինստիտուտը, ԵԿՄ-ականը պատասխանեց, թե իրենք պատանի երկրապահներ են դաստիարակում, անգլերենի խմբակ են բացել. «Մենք ունենք պատանի երկրապահներ, սերմանում ենք հայրենասիրություն: Երիտասարդ թև ունենք: Վաղը պատերազմ եղավ, մենք առանց հապաղելու լինելու ենք զինվորի կողքին: Սա մի կառույց ա, որը նայում է զոհված ազատամարտիկների ընտանիքներին, վիրավորներին: Վաղը կռիվ լինի, մենք պատրաստ ենք գնալ: Ֆիզիկներն ի՞նչ պիտի անեն: Ֆիզիկները սովետի հետ գնացին, անհետացան: Էսօր ոչ մի բան չեն անում»:

Ինչ վերաբերում է տարածքը ապօրինի զբաղեցնելուն, ապա Հովհաննիսյանի խոսքերով` իրենց դեռ մինչ տարածքի սեփականաշնորհումը այն տրվել է թաղապետարանի միջոցով. «Մեզ տվել են, նոր են իրանք եկել, ուզել մեզ հանել:Տարածքը ծախելու էին, ուտեին: Ոչ թե ապօրինի, էդ ժամանակ թաղապետարանը տվեց մեզ էդ տերիտորիան: Դեռ չէին սեփականացրել»:

Մեր հարցին` արդյոք նման նվիրատվություննե՞րն են պատճառը, որ ԵԿՄ-ականներն այսօր ստանձնել են Սերժ Սարգսյանի պաշտպանի դերը, Հովհաննիսյանն ասաց. «Ո՛չ, մենք մինչև էդ էլ պաշտպանել ենք: Նախ` Սերժ Սարգսյանը եղելէ մեր նախարարը, մեր մարտական ընկերը: Նա մեր գլխավոր հրամանատարն ա, չէ՞»:

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում