Հնդկական օվկիանոսի խորքում հայտնաբերել են անսովոր ու սարսափելի մի արարած, որին գիտնականները նախկինում չեն հանդիպել: Արտաքին տեսքից կենդանին կարծես «թելով կապած փուչիկ լինի», սակայն այնքան էլ անվնաս չէ, ինչպես թվում է առաջին հայացքից, գրում է «Այսօր»-ը:
Խորջրյա օրգանիզմը հայտնաբերել են Five Deeps արշավախմբի մասնակիցները, որոնց նպատակն է՝ հասնել օվկիանոսների ամենախոր կետերը: Նոր տեսակը հայտնաբերվել է Հնդկական օվկիանոսի Զոնդյան փողրակ կոչվող հատվածում, որի խորությունը հասնում է 8 կմ-ի:

Գիտնական Ալան Ջեմիսոնը մի քանի հետազոտություն և գրականություն էր թերթել, հասկանալու համար, թե ինչ է նա տեսել: Գիտնականն ինչ-որ պահի որոշել է, որ ծովային անողնաշարավոր կամ ասցիդիա է տեսել: Ասցիդիան զարգացման թրթուրային փուլում ջրում ազատ լողում է, իսկ մեծահասակները կպչում են քարերին:








































