Այսօր սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում՝ Տաշիրում: Ժամը 16:30-ի սահմաններում՝ պարանոցի և ձախ թևի հատվածում ստացած սուր-կտրող-ծակող հարվածի հետևանքով Տաշիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս, որտեղից անմիջապես ահազանգել են ոստիկանություն։
Տուժածը Տաշիր քաղաքի բնակիչ է, 15 տարեկան Էդիկը, ում կյանքը փրկել բժիշկներին չի հաջողվել։ Վերջինս մահացել է առանց գիտակցության գալու։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կասկածյալը եւս դեռահաս է, տուժածի համադասարանցին։ Տղաներն ունեցել են տարաձայնություններ նախկինում եւ այսօր հանդիպել էին պարզաբանումների համար, որի ժամանակ էլ 15-ամյա Էդիկն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը։ Կակսածյալը բերման է ենթարկվել։
ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։
Հեղինակ` Միլենա Խաչիկյան







































