Հայաստանում այսօր՝ ապրիլի 27-ին առաջին անգամ նշում են Քաղաքացու օրը: Օրվա ընթացքում Երևանում և մարզկենտրոններում անցկացվում են տարատեսակ միջոցառումներ:
«Քաղաքացու օրը ինձ համար առանձնահատուկ խորհուրդ ունի, դրա ապացույցը իմ քաղաքական տեսլականն է»,-այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Հարցին, թե հեղափոխությունից հետո ինչ է փոխվել Կոտայի մարզում, Ռոմանոս Պետրոսյանը նշեց․ «Այո, փոխվել է, այն պատկերը, որ ունեինք հեղափոխությունից առաջ, այսօր այլ է: Այսօր ընտրված գյուղապետեր ունենք այնպիսի գյուղերում, որտեղ 30 տարի գյուղապետ չէր փոխվել, դպրոցի տնօրեններ, որտեղ մորից անցել էր դստերը, սա նշանակում է կոտայքում քաղաքացիական գիտակցությունը փոխվել է»:









































