ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ նախատեսվում է այսօր՝ Ժնևում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ժնևում Լավրովը կմասնակցի մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի նիստին:
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի 25-րդ նստաշրջանին նախատեսվում է ներկայացնել «Դատական համակարգի ամբողջականություն» բանաձևը:









































