ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Քաղաքացու օրվա շրջանակում Կապան կատարած այցի ժամանակ, մասնակցել է հանրային քննարկման:
Քննարկման ժամանակ նախարարին հարցել են, թե ինչու Հայաստանը կրթական բարեփոխումների համար չի վերցնում Սինգապուրի օրինակը.
«Եթե Սինգապուրի գործիքները կիրառեինք, ուրեմն բոլոր՝ թերացում ունեցող տնօրեններին պետք է նստեցնեինք, բոլոր խորհուրդները պետք է փակվեն, եթե դուք դա ուզում եք, ես դա չեմ ուզում», – ասել է նախարարը:
Ավելի վաղ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է ներառական կրթության ուղղությամբ ձետնարկվող քայլերից: