Կիրակի օրը ամերիկյան ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել ավելի քան 1.3 հազար չվերթներ՝ ԱՄՆ արևելյան ափի ուժգին ձնաբքի պատճառով: Հետաձգվում է ևս մոտ 2 հազար ուղևորատար ինքնաթիռների թռիչքը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ վատ եղանակային գոտում կհայտնվեն առնվազն 100 մլն մարդ՝ ԱՄՆ բնակչության մեկ երրորդը: Որոշ շրջաններում ձյան տեղումները կարող են հասնել 30 սմ-ի: Ըստ կանխատեսումների՝ Արևելյան ափը կգտնվի սառը ցիկլոնի ազդեցության գոտում ևս մի քանի օր:









































