Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

Հայաստանի Հանրապետությունում Ժողովուրդը պատկանում է իշխանությանը. «Դե ֆակտո սահմանադրություն»՝ ըստ ֆեյսբուքցիների

Սահմանադրության տոնը Ֆեյսբուքի բազմաթիվ օգտատերեր յուրովի են նշում: Դեռևս գիշերվանից այստեղ ստեղծվել է միջոցառում (event), որը կոչվում է «Դե ֆակտո սահմանադրություն»: Այստեղ մարդիկ ներկայացնում են Սահմանադրության հոդվածների իրենց տարբերակները, որոնք ծաղրական քննադատություն են պարունակում գործող Սահմանադրության նորմերի պրակտիկ իրականացման և վիճակի հասցեին: Ստորև ներկայացնում ենք ամենաուշագրավ գրառումները` առանց հեղինակների հիշատակման:

Հայաստանի Հանրապետությունը բռնատիրական, օլիգարխիկ, անրիավ ռուսական գուբերնիա է:

***

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է Սերժ Սարգսյանին:

Սարգսյանն իր իշխանությունն իրականացնում է քրեական տարրերի, սափրագլուխների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական՝ թաղային հեղինակությունների և ուզուրպատոր անձանց միջոցով:

Իշխանության յուրացումն ընդդիմության կամ ընդդիմադիր անհատի կողմից հանցագործություն է:

***

Պատգամավորը պարտավոր է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից

***

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, փոփոխական:

***

Ինչպես նկատեց Հ.Բադալյանը, «առայժմ ճիշտ կլինի հուլիսի 5-ը համարել ՀՀ Սահմանադրության հիշատակի օր»

***

Ոչ ոք չունի մտքի, խղճի, դավանանքի ազատության իրավունք: Յուրաքանչյուր այդպիսի դրսևորում պատժվում է օրենքով սահմանված կարգով:

***

Հայաստանի Հանրապետությունում Ժողովուրդը պատկանում է իշխանությանը։

Ժողովուրդը չունի որևէ իրավունք (բացի իշխանությանը պատկանելու իր անվերապահ իրավունքից)։

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից խրախուսվում է Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև ցանկացող այլ գերտերությունների կողմից։

***

Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի անխնա շահագործումն ու ավերումը, բնական պաշարների անխնա հոշոտումը:

***

ՀՀ կառավարությունը իրականացնում է Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականությունը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության և բնության պահպանության բնագավառներում:

***

ՀՀ վարչապետը չընտրված նախագահի և մի քանի օլիգարխների հետ քննարկում է պետական բյուջեն, ապահովում մուտքերի կատարումը՝ ցանկացած միջոցներով ստորացնելով հատկատուներին (մեծ բիզնեսները ազատված են հարկերից). ՀՀ կառավարությունը որևէ հաշվետվություն չի ներկայացնում հարկատուներին բյուջեի ծախսերի վերաբերյալ: Պետական բյուջեի հաշվետվության պահանջը քրեորեն պատժելի է:

***

Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն չի իրականացվում համապատասխան կառույցների մուտացիայի պատճառով:

***

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն մայրենին է:

***

Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները ստորագույն արժեքներ են:

ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկված անձինք չունեն մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք: Մարդուն կարելի է առանց իր համաձայնության ենթարկել գիտական, բժշկական եւ այլ փորձերի և նվաստացումների:

***

Օլիգարխը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:

Պետությունն ապահովում է օլիգարխի և օրինազանցի հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին ի հակադրումն:

Պետությունը սահմանափակված չէ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն չգործող իրավունք:

http://www.facebook.com/event.php?eid=179205795472267

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում