Համացանցի օգտատերերը անակնկալի են եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երրորդ որդու՝ Նիկոլայի կերպարանափոխությունից։ Լուկաշենկոյի որդին միանգամայն նոր տեսքով է ներկայացել Բելառուսի պատվիրակության՝ Չինաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։
14-ամյա Նիկոլային հոր հետ լուսանկարել է Reuters-ի աշխատակիցը: Twitter-ի օգտատերերը նշել են, որ Լուկաշենկոյի դեռահաս որդին բոլորովին նման չէ այն կլորիկ դեմքով տղային, ում մի քանի տարի առաջ են տեսել Չինաստան կատարած նախորդ ուղևորության ընթացքում:
Նիկոլայը, որի 15 տարին կլրանա օգոստոսին, արդեն հասակով անցել է հորից։ Նա բոլորովին նոր սանրվածք ունի և փոխված կազմվածքին համապատասխան կոստյում է հագել։







































