Առաջիկա 20 տարիների ընթացքում մեքենաները կարող են փոխարինել կամ արմատապես փոխել աշխարհում աշխատատեղերի մոտ կեսը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը (OECD):
Մի կողմից, տեխնոլոգիաների շնորհիվ նոր շուկաներ են հայտնվել, և որոշ աշխատակիցներ կօգտվեն դրանից: Այնուամենայնիվ, երիտասարդ, ցածր որակավորում ունեցող և ոչ ամբողջական աշխատանքային օր ունեցող մասնագետները խոցելի կդառնան:
Վտանգավոր գոտում կհայտնվեն նաև կանայք, քանի որ նրանք ամենայն հավանականությամբ լրիվ զբաղվածություն չեն ունենա, և նրանց աշխատանքը ավելի քիչ կվարձատրվի։
Այս գործընթացի հետևանքները մեղմելու համար կազմակերպությունը առաջարկում է ընդլայնել վերապատրաստումը և ավելի մեծ աջակցություն ցուցաբերել, այսպես կոչված, գորշ գոտում աշխատողներին: