Ամերիկյան օրթոպեդները զգուշացրել են, որ բարձր հարթակ ունեցող սանդալները, որոնք 1990-ականներից կրկին վերադարձել են նորաձևություն, կարող են լուրջ վնասներ հասցնել առողջությանը։ Այդ մասին գրում է New York Post-ը։
Նյույորքցի օրթոպեդ Հիլարի Բրեների խոսքով՝ այդպիսի սանդալների կոպիտ տակացուները խախտում են քայլվածքը և քայլելու ընթացքում կայունություն ու ձգում են կոճամկանները։

Նշվում է, որ կարող են առաջանալ նաև այլ խնդիրներ։ Կոշիկը կրելիս մարմնի սխալ դիրք ընդունելու հետևանքով մեջքի հատվածում գերլարում է առաջանամում։
Ի տարբերություն փափուկ տակացուով ոտնամանների, սանդալները թույլ չեն տալիս հավասարաչափ տեղափոխել ծանրությունը կրունկից մինչև ոտնաթաթի թմբիկները։





































