Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագրեր փոխանակել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Եկեք իրականացնենք փոխանակությունը։ Ես պատրաստ եմ դա անել, ես դա անելու լիազորություններ ունեմ»,-ասել է նա։
Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանն իր պատրաստակամության մասին 6 ամիս առաջ տեղեկացրել է Վաշինգտոնին, սակայն ամերիկյան կողմից դեռ պատասխան չի ստացել։








































