Շրի Լանկայի Սբ.Սեբաստիան եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից առաջ հսկիչ տեսախցիկները ֆիքսել են ենթադրյալ ահաբեկչին: Տեսանյութը տեղադրվել է Sky News կայքում:
Տեսագրությունից երևում է, թե ինչպես է երիտասարդ մորուքավոր տղամարդը, մեջքին գցած պայուսակով, տեղաշարժվում շենքի հարևանությամբ: Այնուհետև տեսախցիկները ֆիքսել են տղամարդու մուտքը եկեղեցի: Տեսագրությունը կանգ է առել պայթյունից առաջ:
Նշվում է, որ առնվազն 110 մարդ է զոհվել Սբ.Սեբաստիան եկեղեցում: Իսկ վերջին տվյալների համաձայն, պայթյունների հետևանքով 321 մարդ է զոհվել, տուժել է ավելի քան 520 հոգի:







































