Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին

ՌԴ-ում կրկին հայկական վարորդական իրավունքների հետ կապված խնդիր է առաջացել. 15 օր է՝ հայ վարորդներին տուգանում են

Ռուսաստանի Դաշնությունում կրկին արգելում են հայկական վարորդական իրավունքով մեքենաներ վարելը։ Խոսքն այն վարորդների մասին է, ովքեր մեքենաները շահագործում են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար։ ՌԴ-ում աշխատող վարորդներն ահազանգում եմ, որ արդեն մի քանի օր է՝ կոնկրետ Մոսկվայում, հայկական վարորդական վկայականով վարորդներին տուգանում են 30 հազար ռուբլու չափով։ «Կոնկրետ Մոսկվայում ահավոր վիճակ է։ Հայկական պրավաներով ոչ մեկին չեն թողնում քշենք։ Աջ ու ձախ տուգանում են։ Հետաքրքիրն էն ա, որ մենակ հայ վարորդներին են տուգանում։ Հազարավոր վարորդներ արդեն 15 օր ա՝ գործի դուրս չեն գալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը՝ հավելելով, որ մի շրջան խնդիրը կարգավորվել էր, և հիմա իրենց համար հասկանալի չէ, թե ինչու է կրկին խնդիր առաջացել։ «Թե ինչ եղավ, ինչ փոխվեց, ոչ մեկիս համար պարզ չի, չենք հասկանում՝ ինչ ա կատարվում»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ դեռևս 2016-ին Ռուսաստանի Պետդումայի կողմից կատարվեցին օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ արգելվում էր օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով աշխատել։ Այս փոփոխությունը, սակայն, ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանին էր վերաբերում։

Այսինքն՝ ՌԴ-ում գտնվող ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չէին կարող այլևս աշխատել որպես վարորդ: Նրանք Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար պետք է որակավորում ստանային Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով։ Սակայն դա բավարար չէր։ Ովքեր անցել էին այդ որակավորումը և քննություն էին հանձնել, նրանցից էլ պահանջվում էր 2-4 տարվա աշխատանքային փորձ։

Դեռևս 2017-ին այս որոշման պատճառով բարձրացված աղմուկից հետո ՀՀ պատկան մարմինները, կառավարությունը որոշակի բանակցություններ սկսեց ռուսական կողմի հետ։ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ ՌԴ-ում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի և ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյի մասնակցությամբ քննարկում էր եղել, որի արդյունքում կողմերը համաձայնել էին, որ հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրենսդրություններում, որոնք վերաբերում են խնդրո առարկային:

Խնդիրն առաջացավ 2013 թվականից, երբ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով վթարի ենթարկվեց։ Առաջացած աղմուկից հետո առաջ բերվեցին օրենսդրական այս փոփոխությունները։ Բայց, քանի որ միանգամից հնարավոր չէր այն իրագործել, ՌԴ-ում աշխատող բոլոր այլազգի վարորդներին միայն ՌԴ վարորդական իրավունք ձեռք բերելու պարտադրանքը հետաձգվել էր, և հիմա օրենքը մտել է ուժի մեջ։ Օրենքը, ինչպես արդեն նշեցինք, չի վերաբերվում այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական ավտոմեքենաներից են օգտվում, այդ թվում նաև զբոսաշրջիկներին: Օրենքում կատարված փոփոխություններն առաջին հերթին տարածվում են այն քաղաքացիների վրա, որոնք համարվում են հասարակական տրանսպորտի և տաքսիների վարորդներ:

Այս խնդիրն առաջացել էր նաև այս տարվա հունվարին։ Դեռևս այդ ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրել էր խնդիրը, իսկ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նշել էր, որ խնդիրն իրենց հանձնաժողովի տիրույթում է և կփորձեն անպայման լուծում տալ դրան։

Մելքումյանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը նորից առաջացել է, քանի որ խնդիրը դեռ լուծման ընթացքում է։ «Խնդիրն իրենց մոտ՝ Ռուսաստանում քննարկվում էր։ Իրենց մոտ պետք է վերջնական քննարկվի, լուծում տրվի, նոր կհասկանանք՝ ինչ պետք է անել։ Բայց սա իրենց ներքին օրենսդրության լուծման խնդիրն է»,- ասաց Մելքումյանը՝ հիշեցնելով, որ իրենք հարցը բարձրացրել են քաղաքական մակարդակով, պատասխան են ստացել, որ հարցը կլուծվի. «Հիմա պետք է սպասենք, որ այդ լուծումն ի հայտ գա։ Հավանաբար, ինչ-ինչ խնդիրներով պայմանավորված մի փոքր ձգձգվում է հարցի լուծումը, բայց լուծում կլինի»։

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է հայ-ռուսական հարաբերություններով պայմանավորված են պարբերաբար խնդիրներ առաջանում այդ մասով, Մելքումյանը հերքեց՝ պնդելով, որ վարորդական իրավունքների խնդիրը քաղաքական հարց չի։ «Եվ հետո դա մենակ հայերի հետ չի կապված, որ հատուկ հայերի դեմ ինչ-որ բան անեն։ Ես լիահույս եմ, որ խնդիրը շատ արագ կլուծվի»,- եզրափակեց Մելքումյանը։

Հարցի շուտափույթ լուծում դեռևս փետրվարին Հայաստան այցի ժամանակ խոստացել էր նաև ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։ Բայց ինչպես երևում է, խնդիրը լուծված չէ և պարբերաբար գլուխ է բարձրացնում։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում