ՈՒԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն դիմել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին՝ պահանջելով շտապ դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հանդեպ դրսևորած ագրեսիայի կապակցությամբ արտահերթ նիստ անցկացնելու խնդրանքով:
Այս մասին է ասվում ՈՒԴԱՌ-ի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Կլիչկոն պնդում է նաև Գերագույն ռադայի արտահերթ նիստի անցկացման մասին, որում պատգամավորները պետք է քննարկեն Ղրիմում Սևծովյան նավատորմի ներկայության մասին համաձայնագիրը չեղարկելու հարցը:
«Ուկրաինայի խորհրդարանը պետք է իրենց միջազգային պարտավորությունները կատարելու պահանջով դիմի Բուդապեշտի հուշագրով Ուկրաինայի անվտանգության երաշխավոր պետությունների ղեկավարներին: Պետք է դադարեցվի Ուկրաինայի ինքնավարության նկատմամբ Ռուսաստանի ագրեսիան: Ռադան պետք է կարգադրի Գերագույն գլխավոր հրամանատարին՝ համընդհանուր մոբիլիզացում անցկացնել, որը կապված է Ուկրաինայի դեմ ագրեսիայի դրսևորումների սկսվելու հետ»,- նշել է Կիլչկոն:







































