Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյանի խոսքով՝ Մարտի մեկի իրադարձությունները ողբերգական իրադարձություններ են, բայց ժամանակակից Հայաստանի պատմության և ընդհանրապես հասարակական քաղաքական զարգացումների համատեքստում կարևորվում են հետևյալ առումով՝ ինչ էր դա… դա մի ջրբաժան էր, երբ իշխանության պահպանման, վերարտադրության և քաղաքական պայքարի խնդիրները լուծվեցին արդեն արյունահեղության միջոցով, զոհերի գնով:
Ըստ նրա՝ Մարտի մեկի իրադարձությունները մեր հասարակության կողմից լուրջ իմաստավորման կարիք ունեն և պատասխանելու այն հարցին, թե դա ինչու եղավ` ոչ միայն իմանալու եղելությունը, այլև բացառելու դրա հետագա կրկնությունը: Այստեղ, նրա խոսքով, չափազանց կարևոր է կոլեկտիվ պատասխանատվության խնդիրը, տվյալ պարագայում այդ պատասխանատվությունն ընկնում է այն ժամանակ իշխանությունների, կառավարող կուսակցության վրա:
Ամբողջական՝ դիտեք տեսանյութում:








































